Մրցանակ միջազգային գրական փառատոնից

Մրցանակ միջազգային գրական փառատոնից

Ռեժիսուրա մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Վրեժ Սարգսյանի «Աշխարհից
այն կողմ» պիեսը Վրաստանում կայացած «Իվերիա» միջազգային գրական փառատոնի
«Տարվա լավագույն պիես» անվանակարգում հաղթող է ճանաչվել:




-Պիեսներ գրելու ցանկություն միշտ եմ ունեցել, բայց միշտ կաշկանդվում էի
որևէ բան գրել: Հեռուստատեսությամբ տեղեկացա, որ մեր երկրում նույնպես
մեծացել է հղիության արհեստական ընդհատումների թիվը։ Այդ նույն շրջանում
ընթերցում էի Վիլյամ Սարոյանի «Տարեկանի արտում» պիեսը, որը չծնված
մարդկանց մասին է, ովքեր նախքան ծնվելը գիտեին՝ ինչ է լինելու իրենց հետ,
իսկ ծնվելուց մոռանում էին ամեն բան։ Այս ամենն ինձ ստիպեց մտածել շատ
հարցերի շուրջ,-ասում է Վրեժը՝ հավելելով, որ երկար է աշխատել լավ արդյունք
ունենալու համար:




Ռեկտոր Սառա Նալբանդյանը շնորհավորել է ուսանողին՝ մաղթելով ստեղծագործական
նորանոր ձեռքբերումներ:

Images

Մրցանակ միջազգային գրական փառատոնից

Click on the image to enlarge it