Մարկ Արենը հանդիպել է ուսանողների հետ

Մարկ Արենը հանդիպել է ուսանողների հետ

Կոմիտասի 155-ամյակի կապակցությամբ «Պարարվեստի ռեժիսուրա» և «Պարարվեստ»
մասնագիտական կրթական ծրագրերով սովորող առաջին կուրսի ուսանողներն
ընթերցել են Մարկ Արենի «Վիլ-Էվրար» ստեղծագործությունը, որտեղ առանցքային
կերպար է Կոմիտասը։




Հարց-պատասխանների, քննարկումների միջոցով ուսանողները հեղինակին
ստեղծագործության շրջանակում տարաբնույթ հարցեր ուղղեցին։




Նշենք, որ «Վիլ-Էվրարն» անդրադառնում է Կոմիտաս վարդապետի ողբերգական
ճակատագրին: Կոմիտասը տեղափոխվել էր Ֆրանսիա, ապրում էր «Վիլ-Էվրար»
հոգեբուժարանում: Հետո նա տեղափոխվեց «Վիլ-Ժուիֆ» հոգեբուժարան, որտեղ
վախճանվեց: «Վիլ-Էվրար»-ի մասին տեղեկություն գրեթե չկա:

Images

Մարկ Արենը հանդիպել է ուսանողների հետ

Click on the image to enlarge it