Հանդիպում-քննարկում Եվրիմաժի գործընկերների հետ

Ռեկտոր Սառա Նալբանդյանը, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության մի
խումբ ներկայացուցիչներ մասնակցեցին Եվրիմաժի (Eurimages)` համատեղ
կինոարտադրության, կինոնկարների վարձույթի և ցուցադրության աջակցության
ամենախոշոր եվրոպական հիմնադրամի նախագահ Քեթրին Թրոտմանի, գործադիր տնօրեն
Սյուզան Նյումանի և փորձագետ Իրիս Կադունի հետ հանդիպման-քննարկմանը։
Հանդիպման ավարտին նախագծեր ունեցող կինոգործիչները հնարավորություն
ունեցան խորհրդատվություն ստանալ Եվրիմաժի փորձագետներից։
Նշենք, որ հանդիպում-քննարկումը նախաձեռնել էր Հայաստանի ազգային
կինոկենտրոնը։
Images

Click on the image to enlarge it