Հաղթանակ բալետի միջազգային մրցույթում

Նրանց յուրաքանչյուր շարժումը նոր պատմություն է պատմում:
Նրանք մարմնի և հոգու երկխոսությամբ են գրավում հանդիսատեսին:
ԵԹԿՊԻ-ի հեռակա բաժնում «Պարարվեստի ռեժիսուրա» մասնագիտությամբ սովորող
Րաֆֆի Գալստյանը և Գոռ Սարգսյանն Իտալիայի Ռիմինի քաղաքում մասնակցել են
Բալետի միջազգային մրցույթին (International Ballet Competition-Dancing
Italy): Ժյուրին 1-ին պատվավոր մրցանակը կիսել է երիտասարդ բալետի
արտիստների միջև: Մրցանակակիրները նաև հատուկ հրավեր են ստացել մասնակցելու
փորձի փոխանակման ծրագրերի:
Երիտասարդ բալետի արտիստներն աշխատում են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և
բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ընդգրկված են խաղացանկի տարբեր
ներկայացումներում։
-Բալետն անվերջության մասին է: Այստեղ առաջնահերթն աշխատասիրությունն ու
խելքն են,-հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է Րաֆֆին: Իսկ Գոռը
վստահեցնում է, որ բալետը ներդաշնակություն ապահովող արվեստ է:
Շնորհավորում ենք մեր ուսանողներին՝ մաղթելով նոր բեմեր ու
հաջողություններ:
Images

Click on the image to enlarge it