Cinema Television and Animation Faculty

Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետ

Ֆակուլտետի կազմում գործում է 1 ամբիոն

Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետը հիմնադրվել է 2012 թվականին։ Մինչ այդ բուհում գործում էր Կինոյի և թատրոնի ֆակուլտետը: Ֆակուլտետը ղեկավարվելով բուհի առաքելությամբ կազմակերպում է որակյալ ուսումնառություն, որը միտված է կինոյի ասպարեզի մասնագետներին փոխանցելու առաջընթաց գիտելիքներ, ունակություններ, հմտություններ և կարողություններ:

Ֆակուլտետում իրականացվում է ուսանողամետ ուսումնառություն, որի մեթոդաբանությունը հիմնված է ուսանողների ինքնուրույն աշխատանքի, պրակտիկ աշխատանքի խորացմանը և նրանց անմիջական մասնակցությանը ուսումնառության պրոցեսում: Ֆակուլտետում թողարկվում են կինոյի և թատրոնի մասնագետներ, բակալավրի կրթական ծրագրով առկա ուսումնառության ձևով:

Historical image 1
Historical image 2
Historical image 3
Historical image 4
Historical image 5
Historical image 6

Ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը համալրված է բարձրորակ մասնագետներով, որոնք իրենց փորձը փոխանցում են ապագա արվեստագետներին: Այսօր ֆակուլտետը տեխնիկապես վերազինված է, գործում է ՍՏՈՒԿ ուսումնա-արտադրական միավորումը:

Մասնագիտական կրթական ծրագրեր

Կինոարվեստ

Այս մասնագիտական կրթական ծրագիրն ապահովում է կինոարվեստի մասնագիտական տեսական հիմնահարցերի խորը և առաջանցիկ գիտելիքների փոխանցումը:

Օպերատորություն

Այս մասնագիտական կրթական ծրագիրն ապահովում է օպերատորության ոլորտում տեսական գիտելիքների և հմտությունների ուսուցում՝ նպաստելով ուսանողի ստեղծագործական կարողությունների զարգացմանը:

Թատրոնի, կինոյի և հեռուստաոլորտի նկարչություն

Այս մասնագիտական կրթական ծրագիրն ապահովում է թատրոնի, կինոյի և հեռուստատեսության նկարչության ոլորտում գիտելիքների, հմտությունների ուսուցում՝ նպաստելով ուսանողի ստեղծագործական կարողությունների զարգացմանը։

Կինոգիտություն

Այս մասնագիտական կրթական ծրագրիրն ապահովում է  կինոգիտության տեսական խնդիրների և հմտությունների ուսուցում՝ նպաստելով ուսանողի ստեղծագործական կարողությունների զարգացմանը։

Սցենարադրամատուրգիական արվեստ

Այս մասնագիտական կրթական ծրագրիրն ապահովում է  գրական վարպետության տեսական խնդիրների և հմտությունների ուսուցում՝ նպաստելով ուսանողի ստեղծագործական կարողությունների զարգացմանը։

ԿԱՊ

cinema.chair@ystfi.am

+374 (60) 27-98-52

ԵԹԿՊԻ, 2-րդ հարկ, 211 սենյակ

Լիանա Սմբատյան

Լիանա Սմբատյան

Դեկանի ժ/պ

Սոնիկ Ռուշանյան

Սոնիկ Ռուշանյան

Օգնական

Մարինա Սարգսյան

Մարինա Սարգսյան

Կարգավար