«Ֆիզիկական թատրոն և իմպրովիզացիա». վարպետության դաս

Հունվարի 20-ին՝ ժամը 14:00-ին, 312 լսարանում դերասան, էքսպրեսիվ արտ-թերապիայի մասնագետ Մայք Այվազյանը ԵԹԿՊԻ-ի ուսանողների համար կանցկացնի «Ֆիզիկական թատրոն ու իմպրովիզացիա» վարպետության դասը, որի նպատակը ֆիզիկական թատրոնի և կարճատև իմպրովիզացիայի կարևորությանը, ստեղծագործական ներուժին և գործնականում առկա մարտահրավերներին ծանոթացնելն է։
Գործնական վարժությունների միջոցով մասնակիցները ձեռք կբերեն ֆիզիկական թատրոնի ավադույթներին անմիջապես առնչվող հիմնային տեխնիկաներ, ինչպիսիք են՝ մնջախաղացի և ծաղրածուի արվեստը, ինչպես նաև կծանոթանան իմպրովիզացիայի հիմնադրույթներին։
Նշենք, որ վարպետության դասը կանցկացվի անգլերենով։ Անգլերենին վարժ տիրապետելը պարտադիր չէ, կարևոր է լեզուն հասկանալը։ Դասը կուղեկցվի բանավոր թարգմանությամբ։
Վարպետության դասի օրակարգին ծանոթացեք այստեղ:
Նկարներ

Սեղմեք նկարի վրա այն մեծացնելու համար