Ունե՞ս ռադիոհաղորդման գաղափար, շտապիր դիմել
Հեղինակ՝ ԵԹԿՊԻ

Սիրելի ուսանող, սիրո՞ւմ ես ռադիո, պատկերացնո՞ւմ ես քեզ ռադիոհաղորդման ձևաչափում, ունե՞ս հաղորդման գաղափար և պատրա՞ստ ես կյանքի կոչել այն։
Այս պահին ճիշտ ժամանակն է սկսել քո ուղին:
Ի՞նչ ենք սպասում քեզնից. մինչև մեկ էջի սահմանում պատմիր քո հաղորդման գաղափարի մասին։ Կարող ես ներկայացնել ձևաչափը, թեման, լսարանը։
Դրան կցիր մինչև մեկ րոպե տևողությամբ ձայնագրություն՝ կարդալով քո գրած տեքստը։
Ուղարկիր քո հայտը մինչև հուլիսի 30-ը հետևյալ էլ. հասցեին՝ pr@ystfi.am։
Նամակին կցիր նաև քո անունը և հեռախոսահամարը։
Քո առաջարկը կանցնի գնահատման փուլ, և մենք անպայման կապ կհաստատենք քեզ հետ։
Սիրով սպասում ենք։ Սա աննախադեպ հնարավորություն է քո կարիերայի համար։
Նկարներ

Սեղմեք նկարի վրա այն մեծացնելու համար