Մասնագիտական վարպետության դասեր օպերատորական արվեստի մասին

«Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը, Հայաստանի կինոօպերատորների գիլդիան և GAIFF Pro կրթական-արտադրական հարթակը՝ IMAGO-ի (Կինոօպերատորների միջազգային ֆեդերացիա IMAGO IMAGO International Federation of Cinematographers) և Woods Center-ի գործընկերությամբ ներկայացնում են եզակի հնարավորություն․
Մասնագիտական վարպետության դասեր օպերատորական արվեստի մասին
Woods Center, Երևան | 2025 թ. հուլիսի 17–19
Ներկայացվում է երեք ժամանակակից կինոօպերատորների բացառիկ փորձը՝ դասընթացներ, քննարկումներ, ստեղծագործական կապ ու ներշնչանք տեսախցիկից այսկողմ։
• Ֆրեդ Քելեմեն – Բելա Տարի երկարամյա համահեղինակ, ստվերի, շարժման ու մթնոլորտի վարպետ։
• Ֆեդոն Պապամիխայիլ, ASC, GSC, GCA – Օսկարի և BAFTA-ի կրկնակի հավակնորդ՝ «A Complete Unknown», «Nebraska» և «Ford v Ferrari» ֆիլմերի և տասնյակ այլ նշանավոր ֆիլմերի օպերատոր։
• Եվգենիա Ալեքսանդրովա, AFC – Եվրոպական օպերատորական համայնքի նոր ու համարձակ ձայնը («Mi Iubita Mon Amour», «Sans Cœur», «The Secret Agent»)։
Մասնագիտական ուսումնասիրություններ կինոերաժշտության ու տեսողական պատմասանության շուրջ, կոնկրետ օրինակների վերլուծություն, քննարկումներ, անմիջական շփումներ՝ այն հատուկ մթնոլորտում, որը հնարավոր է միայն կենդանի հանդիպումներում։
Դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ձևաթերթը՝ https://forms.gle/1gBQdc7siQQUy7ch6
GAIFF Pro 2025 հավատարմագրված մասնակիցները արդեն ունեն մուտք վարպետության դասերին և կրկին դիմելու կարիք չկա։
Նկարներ

Սեղմեք նկարի վրա այն մեծացնելու համար