Հնարավորություն ձեռք բերելու հեծանիվներ՝ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ

ՀՀ կառավարության 2025թ․ մարտի 27-ի N 341-Ն և 2025թ․ օգոստոսի 14-ի N 1115-Լ որոշումներով բարձրագույն և մասնագիտական կրթության հաստատությունների ուսանողներն ու աշխատակիցները հնարավորություն կունենան հեծանիվներ ձեռք բերել ապառիկ՝ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ։ Վարկի առավելագույն չափը 300․000 ՀՀ դրամ է՝ մինչև 36 ամիս մարման ժամկետով, իսկ վարկի վերադարձի ռիսկը կրում է ֆինանսական կազմակերպությունը։
Վարկառու կարող է լինել շահառուն կամ նրա աշխատող ընտանիքի անդամը։ Սուբսիդավորումը կիրականացվի ՀՀ տարածքում գործող լիցենզավորված բանկերի կամ վարկային կազմակերպությունների միջոցով։
Ծրագրի մասնակիցների համար, ովքեր հեծանիվ վարելու հմտություններ չունեն, Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիան կազմակերպում է ուսուցման դասընթացներ։
Լրացուցիչ տեղեկություն՝
Կառավարության որոշում N 341-Ն՝ https://www.arlis.am/hy/acts/204775/latest
Կառավարության որոշում N 1115-Լ՝ https://www.arlis.am/hy/acts/210599/latest
ԿԳՄՍՆ հայտարարություն՝ https://escs.am/am/news/31549
Նկարներ

Սեղմեք նկարի վրա այն մեծացնելու համար