Premiers Plans կինոփառատոնի հրավեր

Հեղինակ՝ ԵԹԿՊԻ
 Premiers Plans կինոփառատոնի հրավեր

Մեկնարկել է Premiers Plans 38-րդ կինոփառատոնի ֆիլմերի ընտրության գործընթացը։

Փառատոնը կկայանա 2026 թվականի հունվարի 17-25-ը Ֆրանսիայի Անժե քաղաքում։

Կինոփառատոնի պաշտոնական ծրագիրը ներառում է ավելի քան 100 եվրոպական ֆիլմեր՝ ներկայացված տարբեր մրցութային բաժիններում։

Այն եզակի հարթակ է նոր տաղանդների բացահայտման և խթանման համար՝ հնարավորություն տալով երիտասարդ կինոգործիչներին շփվել իրենց գործընկերների հետ, ձեռք բերել նոր փորձառություն ու բացել միջազգային համագործակցության նոր դռներ։

Անցյալ տարի փառատոնն ունեցել է շուրջ 83000 հանդիսատես՝ հաստատելով իր հեղինակությունը։

Այս տարի նույնպես հայտագրման գործընթացը բաց է ուսանողական ֆիլմերի համար։

Նշենք, որ փառատոնը սահմանում է գրանցման վճար։

Կարող եք հայտագրվել այս հղումով՝ https://submissions.premiersplans.org/films/page1.php...

Նկարներ

Նկար 1

Սեղմեք նկարի վրա այն մեծացնելու համար