9 ապրիլի, 2024 թ.

Ստորագրվեց համագործակցության հուշագիր

ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Սառա Նալբանդյանը և Բուխարեստի Յոն Լուկա Կարաջալեի անվան թատերական և կինեմատոգրաֆիայի ազգային համալսարանի ռեկտոր Լիվյու Լուկաչն այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր, որը ենթադրում է լայն համագործակցություն կրթության և մշակույթի ոլորտներում։

Համագործակցության հետագա զարգացումը խթանելու նպատակով երկու կողմերի ուսանողները և դասախոսները կներգրավվեն միջազգային փոխանակման և շարժունության ծրագրերում, ինչպես նաև կիրականացվեն համատեղ ծրագրեր։