29 ապրիլի, 2024 թ.

Պարի միջազգային օրը ԵԹԿՊԻ-ում

ԵԹԿՊԻ-ում օրը նշանավորվեց պարային ֆլեշմոբով

Ապրիլի 29-ին ամբողջ աշխարհում նշում են Պարի միջազգային օրը: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում տոնը նշանավորվեց պարային ֆլեշմոբով: Նախաձեռնությունը Խորեոգրաֆիայի ամբիոնինն է:

4195 1435

Պարային ֆլեշմոբը նվիրված էր ԵԹԿՊԻ-ի դասախոս, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի վառ հիշատակին: Ուսանողներին միացան նաև պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի ներկայացուցիչները՝ ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Սառա Նալբանդյանի գլխավորությամբ:

4394 4273

Հավելենք, որ 1982 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պարի միջազգային խորհրդի (CID) նախաձեռնությամբ ապրիլի 29-ը նշվում է որպես պարի միջազգային օր։ Ամսաթիվն առաջարկել է պարուսույց Պյոտր Գուսևը։ Իսկ օրը ևս պատահական չի ընտրվել. ապրիլի 29-ին է ծնվել ֆրանսիացի պարուսույց, բալետի տեսաբան, ռեֆորմատոր Ժան Ժորժ Նովերրը (1727-1810 թթ.), որը պատմության մեջ հայտնի է որպես «ժամանակակից բալետի հայր»։ Նովերն առաջինն էր, որը սկսեց ինքնուրույն պարային ներկայացումներ բեմադրել։