29 հոկտեմբերի, 2023 թ.

Նրանք խոսում են լռությամբ, մարմինը լեզու դարձրած

Ամերիկյան համալսարանում կայացած «Սոցիալական արդարությունն ուսումնական հաստատություններում» ֆորումի շրջանակներում «Լսողական խնդիրներ ունեցող երեխաները և մնջախաղը» բանախոսությամբ հանդես է եկել ԵԹԿՊԻ-ի դասախոս Ինա Հախնազարյանը:

Բանախոսությանը հաջորդել է մեր բուհի լսողական խնդիրներ ունեցող ուսանողների մնջախաղային բեմադրությունը, որի հիմքում անհատի փնտրտուքներն են, միայնության զգացումը, փորձությունները հաղթահարելն ու ամենակարող հույսը։

Նշենք, որ նախագիծն իրագործվել է «Գլոբալ թու լոքալ» կազմակերպության և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի ջանքերով։