16 մարտի, 2024 թ.

Նոր ներկայացում՝ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում

ԵԹԿՊԻ-ն և ArmMono միջազգային թատերական փառատոնը Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում Դերասանի տան դահլիճում հանդիսատեսին ներկայացրեցին «Լույսը բացվում է, ես սիրում եմ քեզ» պոեզիայի թատերականացված ընթերցանությունը։  

Թատերականացված ընթերցանության մեջ ներգրավված են 2-րդ դերասանական կուրսերի ուսանողները։ Բեմադրիչը Պավել Թադևոսյանն է, խորեոգրաֆը՝ Արևիկ Աբգարյանը։  

Ուսանողները հայերեն և ֆրանսերեն լեզուների ճկունությունն օգտագործելով նոր տեսանկյունից են ներկայացնում Ժակ Պրևերի, Պոլ Էլյուարի, Բոդլերի և այլ հեղինակների ստեղծագործությունները:  

ArmMono միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը հայտնեց, որ թատերականացված ընթերցանությունը ևս մեկ անգամ կցուցադրվի ապրիլի երկրորդ կեսին։