29 հունվարի, 2024 թ.

Մտքերի լաբորատորիա ուսանողների համար

Մտքերը գործնական դաշտ տանելու համար նույնպես հմտություններ են անհրաժեշտ:

ԵԹԿՊԻ-ի ուսանողների համար Սեգ Կիրակոսյանը վարեց «Մտքերի լաբորատորիա» աշխատարանը, որի նպատակն է փորձարկել և սովորել ստեղծագործական և տեխնիկական նոր լուծումներ գտնելու մեթոդներ, այդ թվում՝ SCAMPER, «Վատագույն գաղափար», «Պարտադրված կապակցվածություն», «Մոդելային մտածողություն», «Քայլելով մտագրոհ», «Իսկ ինչ եթե» և այլն։