15 նոյեմբերի, 2023 թ.

Միջազգային գիտաժողով ԵԹԿՊԻ-ում

ԵԹԿՊԻ-ում կայացավ «Ռեժիսուրան արդի թատրոնում և կինոյում» խորագրով միջազգային գիտաժողովը։ Նիստին նախագահում էր Զարգացման գծով պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Արմեն Հարությունյանը։

ԵԹԿՊԻ-ի ռեկտոր, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Սառա Նալբանդյանը զեկուցեց «Շեղումներ (դեվիացիա) ռեժիսորական կանոնից արդի հայկական վավերագրական թատրոնում», ա.գ.թ., պրոֆեսոր Նարինե Սարգսյանը «Երբ հանդիպում են թատրոնն ու կինոն (Նյու-Յորքի «Wooster group» թատերախմբի «Համլետ» ներկայացումը, ռեժ. Էլիզաբեթ Լեկոմպտ, 2006), ա.գ.դ., պրոֆեսոր Գրիգոր Օրդոյանը` «Արդի ֆրանսիական ռեժիսուրայի նախադրյալները. Արիանա Մնուշկին» թեմաներով։

Զեույցներով հանդես եկան նաև ռեժիսոր, թարգմանիչ Սերժ Մելիք-Հովսեփյանը «Արդի բեմադրիչը մեկնաբան, թե՞ հեղինակ», բ.գ.դ., պրոֆեսոր Լաուրա Մուրադյանը «Արդի թատրոնի և կինոյի ռեժիսուրայի խնդիրները «Հանդես» ժողովածուի հրապարակումներում», ա.գ.թ., դոցենտ Անուշ Ասլիբեկյանը «Ստեֆան Բրոնշվեյգի ռեժիսորական տարաբնույթ դրսևորումները «Ինչպես ինձ ցանկանաս» և «Ուրախության օրեր» բեմադրություններում», ա.գ.թ. Նաիրա Շահվալադյանը «Ռեժիսորական արվեստի նորագույն միտումները», ռեժիսոր, դերասանուհի, ՍաթեԱթղը թատերական միության նախագահ (Ֆրանսիա) Սաթե Խաչատրյանը «Ժոել Պոմրա. Ֆրանսիական թատրոնի ժամանակակից դասականը», ԵԹԿՊԻ-ի հայցորդ Հայրապետ Հակոբյանը «Ռեժիսուրան արդի տիկնիկային թատրոնում», Վովա Արզումանյանը «Արդի ռեժիսուրայի մոտեցումները դրամատուրգիային», ԵԹԿՊԻ-ի Գյումրու մասնաճյուղի դասախոս Վանուհի Սեթոյանը «Ավգուստո Բոալի ռեժիսուրան» թեմաներով։