29 ապրիլի, 2024 թ.

Մայրաքաղաքի կենտրոնում թևածում էր ազգային ոգին

Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը շարունակվեց Հանրապետության հրապարակում:

4394 4273

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի աջակցությամբ և նույն բուհի Խորեոգրաֆիայի ամբիոնի դասախոս Արթուր Հարությունյանի նախաձեռնությամբ Հանրապետության հրապարակում կայացավ «Պարի տոնն ազգային ոգով» խորագրով մշակույթային ծրագիրը՝ մայրաքաղաքի և մարզային երաժշտական դպրոցների դհոլահարների, ավանդական համույթների, պետական անսամբլների և այլ պարային խմբերի մասնակցությամբ։