25 հոկտեմբերի, 2023 թ.

Հանրաճանաչ Էդ Հուկսը հանդես է եկել դասախոսությամբ

Ժամանակակից անիմացիոն աշխարհի հետաքրքիր միտումների մասին ԵԹԿՊԻ-ի ուսանողների համար բանախոսեց հանրաճանաչ Էդ Հուկսը: «Ուոլթ Դիսնեյի ուսերին, այլ ոչ թե գրկում» թեմայով բանախոսության ընթացքում Էդ Հուկսը նաև շփվում էր ուսանողների հետ, փորձում հասկանալ նրանց տեսակետներն ու անիմացիոն մտածողությունը: Նշենք, որ բանախոսությունը կայացել է «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի շրջանակում: