21 նոյեմբերի, 2023 թ.

Հանդիպում Ֆրանսիայի մշակույթի նախարարի հետ

Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը Կինոյի տանը հանդիպել է ԵԹԿՊԻ-ի, ինչպես նաև ֆրանսիական դրամատիկական արվեստանոցի ուսանողների և մի խումբ կինոգործիչների հետ։

Ռեկտոր Սառա Նալբանդյանը ներկայացրել է ԵԹԿՊԻ-ի գործունեությունը, խոսել ֆրանկոֆոնիայի շրջանակում ձևավորված շարունակական համագործակցության մասին։ Ռեկտորն ընդգծել է, որ ինստիտուտի Ուսանողական թատրոնն առաջիկայում խաղացանկային կարգավիճակով է հանդես գալու, ինչն էլ հնարավորություն կտա անդրադառնալու նաև ֆրանսիացի հեղինակների ստեղծագործություններին։

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարության, Ֆրանսիայի մշակույթի նախարարի ղեկավարած պատվիրակության ներկայացուցիչներ։