14 նոյեմբերի, 2023 թ.

Հանդիպում-քննարկում քվեբեկցի թատերագիրների հետ

Ի՞նչ առանձնահատկություններ ունի քվեբեկյան թատերական մշակույթը, ինչպիսի՞ նորագույն միտումներ են հանդիպում մասնավորապես ֆրանսագիր դրամատուրգիայում. այս և այլ հարցերի շուրջ այսօր հանդիպում-քննարկում տեղի ունեցավ ԵԹԿՊԻ-ում։

Հրավիրյալ հեղինակներ Դոմինիկ Պարանտո-Լըբոֆը, Լարի Թրամբլեն, Մարտեն Բելմարը, Մարի-Քրիստին Լը-Ուն, Դանիել ԼըԲլանը հետաքրքիր և օգտակար զրույց ծավալեցին ներկաների հետ` առանցքում ունենալով արդի թատերարվեստի հիմնահարցերը։

Նշենք, որ նախագիծն իրականացվում է «Ավանսեն» ֆրանկոֆոն թատերական ասոցիացիայի կողմից` Հայաստանում ֆրանկոֆոն թատերական հանդիպումների 5-րդ թողարկման շրջանակում։