10 ապրիլի, 2024 թ.

Լիվյու Լուկաչի վարպետաց դասը ԵԹԿՊԻ-ում

«Դերասանի ճշմարտությունը հրապուրում է հանդիսատեսին և համոզում, որ այն, ինչ կատարվում է բեմում, նրանց առջև, օբյեկտիվ իրականություն է, ոչ թե պարզ պայմանականություն։ Թե ինչպես է դերասանը հասնում այս բեմական ճշմարտությանը, կախված է նրա աշխատանքային մեթոդից». դերասան Լիվյու Լուկաչ։ Բուխարեստի Յոն Լուկա Կարաջալեի անվան թատերական և կինեմատոգրաֆիայի ազգային համալսարանի ռեկտոր, դերասան Լիվյու Լուկաչը ԵԹԿՊԻ-ի ուսանողների համար վարպետության դաս է անցկացրել։