29 սեպտեմբերի, 2023 թ.

ԵԹԿՊԻ-ում իտալական ֆիլմի ցուցադրություն է կազմակերպվել

Օրերս Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Անրի Վերնոյ կինոսրահում տեղի է ունեցել իտալական «Documentario Chini» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը նվիրված է նշանավոր արվեստագետ Գալիլեո Չինիի 150-ամյակին և կենտրոնացված է նրա կյանքի պատմության ու արվեստի վրա։  Ֆիլմը ստեղծվել է Ալեսանդրո Սարտոնիի` ռեժիսոր Մարչելո Զեպիի և Մոնտեկատինիի քաղաքապետ Լուկա Բարոնչինիի համատեղ ուժերով:

Ֆիլմն ուսանողներին է ներկայացրել ԵԹԿՊԻ-ի շրջանավարտ, ռեժիսոր Արամ Մանուկյանը, որի ֆիլմերը «Let me», «Allusion», մասնակցել են մի շարք միջազգային կինոփառատոների արժանանալով մրցանակների: Երիտասարդ ռեժիսորը 2023 թվականից Մոնտեկատինիի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի Կովկասյան տարածաշրջանի և Հայաստանի ընտրական հանձնաժողովի անդամ է, համանուն փառատոնի հատուկ դեսպանը Հայաստանում։ Նա նաև Հունաստանի միջազգային կինոփառատոնի միջազգային ժյուրիի և Կինոարտադրողների համահայկական ֆեդերացիայի անդամ է։

Կինոդիտմանը հաջորդել է քննարկում:

Բանախոսը նաև խոսել է Իտալիայի հետ համագործակցության նախադեպերի շուրջ: