15 դեկտեմբերի, 2023 թ.

ԵԹԿՊԻ-ի ուսանողը` «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հաղթող

Ամփոփվել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների` «Լավագույն ուսանող» անվանական կրթաթոշակների տրամադրման 2023 թվականի մրցույթի արդյունքները։

2023 թ. «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հաղթողների շարքում է նաև ԵԹԿՊԻ-ի Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի ուսանող Վովա Արզումանյանը (կուրսի ղեկավար` Լևոն Գալստյան)։

«Լավագույն ուսանող» մրցույթի նպատակն է բացահայտել և խրախուսել բուհերի այն ուսանողներին, որոնք ցուցաբերել են բարձր առաջադիմություն և իրենց առավել ակտիվ են դրսևորել համապատասխան մասնագիտական ոլորտներում, նպաստել ուսանողների առաջադիմության բարձրացմանը, խթանել ուսանողների մասնակցությունը և ձեռքբերումները մասնագիտական ոլորտների աշխատանքներում, ինչպես նաև խթանել մրցակցությունը բուհերի ուսանողների միջև: