10 նոյեմբերի, 2023 թ.

ԵԹԿՊԻ-ի ներկայացումները Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի Ուսանողական թատրոնում

«ԳԻՏԻՍ. վարպետության դաս» ԱՊՀ երկրների թատերական փառատոնի շրջանակում Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի Ուսանողական թատրոնում մեր բուհի ուսանողները հանդես եկան Կաֆկայի ստեղծագործության մոտիվներով բեմադրված «Մետամորֆոզ» պարային (ռեժիսոր Անգելինա Անտարյան) և Վիլյամ Սարոյանի «Հե՜յ, ո՞վ կա» ստվերային (ռեժիսոր Հակոբ Մարկոսյան) ներկայացումներով։