16 նոյեմբերի, 2023 թ.

ԵԹԿՊԻ-ի թիմը՝ բանավեճի մրցույթի հաղթողներ

Կենտրոն վարչական շրջանի թիվ 22 գրադարանում օրերս տեղի է ունեցել «Բանավեճի օր» մրցույթը:

Բանավեճի մասնակիցների շարքում էին նաև մեր ուսանողները։ Նրանք թեժ քննարկումների և պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեցին` պարգևատրվելով պատվոգրերով և գրքերով։

Մրցույթի ժյուրիի կազմում էր նաև Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի ուսանողուհի Լիլիթ Մովսիսյանը։