14 դեկտեմբերի, 2023 թ.

ԵԹԿՊԻ-ի դասախոսը ճանաչվել է լավագույն ռեժիսոր

Մոսկվայում կայացած «Ժեստի տարածություն» միջազգային թատերական մրցույթ-փառատոնում մեր բուհի դասախոս Հայկ Իսրայելյանը ճանաչվել է լավագույն ռեժիսոր` «Վայ-վայ» մնջախաղային ներկայացումը բեմադրելու համար։

«Վայ-վայը» բեմադրվել է «Ֆորմա» թատրոնում, պատմում է համացանցային կախվածությամբ տառապող մարդկանց մասին: Պատմության վերջում, երբ մարդկությունը հայտնվում է անհույս կործանման եզրին, բնությունը գտնվում է ավելի զորեղ և փրկում մարդկությանը կործանման աղետից: