20 դեկտեմբերի, 2023 թ.

ԵԹԿՊԻ-ի դասախոսը Կրակովում վարպետության դասեր է անցկացրել

Էրազմուս + ծրագրի շրջանակում դասավանդման նպատակով Կրակովի Յան Մատեյկոյի անվան գեղարվեստի ակադեմիա էին այցելել Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի դեկան Անի Հարությունյանը և Դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի դասախոս, ռեժիսոր Գոռ Մարգարյանը։

Ակադեմիայում ռեժիսոր և բեմանկարիչ համագործակցության թեմայով վարպետաց դասեր անցկացրեց ռեժիսոր Գոռ Մարգարյանը։ Ռեժիսորը նաև ներկայացրեց իր աշխատանքը բեմանկարիչ Նելլի Բարսեղյանի հետ։

Կրակովում գտնվելու օրերին ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ` հետագայում համագործակցությունն ակտիվացնելու, ինչպես նաև համատեղ ծրագրերով հանդես գալու ուղղությամբ։