16 հոկտեմբերի, 2023 թ.

Դրամատիկական արվեստանոցի բացում ԵԹԿՊԻ-ում

ԵԹԿՊԻ-ում մեկնարկեց ֆրանսիական դրամատիկական արվեստանոցի հերթական ուսումնական շրջանը: Մի խումբ երիտասարդներ ոլորտի փորձառու մասնագտեների օգնությամբ կաշխատեն իրենց դերասանական հմտությունները կատարելագործելու ուղղությամբ։ Երկլեզու արվեստանոցի նախագծի հեղինակը ֆրանսահայ ռեժիսոր, դերասան և պրոդյուսեր Սերժ Ավետիքյանն է: