12 մարտի, 2024 թ.

Գործընկերային այց ԵԹԿՊԻ

«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Արտակ Թովմասյանն այսօր հյուրընկալվել է ԵԹԿՊԻ-ում։

Ռեկտոր Սառա Նալբանդյանը ներկայացրել է բուհի գործունեությունը՝ նշելով, որ թատրոնի և կինոյի ուղղությամբ պահանջված մասնագետներ պատրաստելու համար անընդհատ վերանայվում են կրթական ծրագրերը, ինչպես նաև միջազգային համագործակցության արդյունքում են մի շարք նախագծեր իրականանում՝ խթանելով ապագա մասնագետների հմտությունների զարգացմանն ու նոր գիտելիքներ յուրացնելուն։

«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Արտակ Թովմասյանը, կարևորելով մշակույթի, գիտության դերը, ներկայացրել է հիմնադրամի առաքելությունը, նպատակն ու խնդիրները, նաև գործունեության արդյունքներն ու առաջիկա ծրագրերը։ Արտակ Թովմասյանը պատասխանել է ուսանողների հարցերին, վերջիններիս հետ քննարկել կրթությանն ու ստեղծագործական գործընթացին վերաբերող հարցեր։

Նշենք, որ առաջիկայում «Թովմասյան» բարեգործական հիմնադրամն ու Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը կհամագործակցեն մի շարք ուղղություններով։