31 մարտի, 2024 թ.

Գոռ Սարգսյանը՝ միջազգային մրցույթի հաղթող

«DOMENICO MODUGNO» բալետի և ժամանակակից պարի միջազգային մրցույթի «Դասական պար. պրոֆեսիոնալ» անվանակարգում մեր բուհի ուսանող, Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի բալետային թատերախմբի արտիստ Գոռ Սարգսյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:

Գոռը միջազգային մրցույթին ներկայացրել է «Ֆիլիպի վարիացիան»՝ Բորիս Ասաֆևի «Փարիզի հուրը» բալետից, որը միջազգային ժյուրիի կողմից արժանացել է բարձր գնահատականի:

Գոռ Սարգսյանը նաև Ռումինիայի Սիբիու քաղաքի բալետի թատրոնի «Ամառային արվեստանոց 2024» ծրագրին մասնակցելու հրավեր է ստացել։