2 փետրվարի, 2024 թ.

Գաղափարից դեպի իրագործում

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում թատրոնի ռեժիսորների ու պարարվեստի ռեժիսորների նախագծերի ներկայացումը՝ փիթչինգն է

ր։ Ինչպես բացման խոսքում նշեց ռեկտոր Սառա Նալբանդյանը՝ արդեն փիթչինգի նախադեպեր կան, և այն կարևոր տեղ է գրավում ուսումնական գործընթացում։

Երկու դրամական մրցանակ է նախատեսել ինստիտուտն ուսանողական այն նախագծերի համար, որոնք ավելի բարձր միավորներ կհավաքեն։

Փորձագիտական խմբի կազմում էին Համազգային թատրոնի տնօրեն Ղուկաս Մադոյանը, Դրամատիկական թատրոնի տնօրեն Արտաշես Մխիթարյանը, Փոքր թատրոնի տնօրեն Վահան Բադալյանը, Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը, Արտաշատի դրամատիկական թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանը, «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը։