13 մարտի, 2024 թ.

«Լուկա» ֆիլմը ցուցադրվել է ԵԹԿՊԻ-ում

Այս անգամ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի էկրանին էր Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» ֆիլմը, որը ռեժիսորն իրականություն է դարձրել Դինո Բուզատիի «Թաթարական անապատ» հայտնի վեպից ոգեշնչված։ Ֆիլմի գլխավոր երկու դերակատարներից մեկը ԵԹԿՊԻ-ի շրջանավարտ, դերասան Սամվել Թադևոսյանն է։ 

Ֆիլմի դիտմանը ներկա էր նաև Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն։

Կինոդիտման ավարտին Ջեսիկա Վուդվորթը տեսաուղերձով ողջունեց ներկաներին, այնուհետև ծավալվեց քննարկում ֆիլմի համապրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի հետ։

Կինոդիտումն իրականացվում է Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համագործակցության շրջանակում՝ ուսումնական նպատակով։ 

Նշենք, որ «Լուկա» ֆիլմը ստացել է պետական աջակցություն։