14 սեպտեմբերի, 2023 թ.

«Բարի գալուստ թատերական»․ ժամանցային միջոցառում ուսանողների համար

ԵԹԿՊԻ-ում ուսանողական կյանքի մաս են կազմում նաև ժամանցային միջոցառումները։ Սեպտեմբերի 14-ին Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ ինստիտուտի այգում կայացավ «Բարի գալուստ թատերական» երաժշտական միջոցառումը, որի շրջանակում սիրված երգերի կատարումներով հանդես եկան ուսանողները։

Երաժշտական կատարումների ունկնդիրները ոչ միայն տարբեր կուրսերում սովորող ուսանողներն էին, այլև դասախոսները։ Հյուրընկալվել էին նաև  Հայաստանի տնտեսագիտական համալսարանի,  ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողական խորհուրդների ներկայացուցիչներ։

Ռեկտոր Սառա Նալբանդյանը կարևորելով նման միջոցառումների պարբերական բնույթը` ողջունել է ուսանողական նախաձեռնությունը։