27 դեկտեմբերի, 2023 թ.

«Ավթոնա» ֆիլմը` միջազգային կինոփառատոնի մրցանակակիր

Ինչպես ապրել իրական կյանքում՝ չկորցնելով մեր ստեղծած գունավոր հեքիաթը։ ԵԹԿՊԻ-ի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Անի Գրիգորյանը եզդի տղայի հեքիաթային ու իրական աշխարհների բախման միջոցով ամբողջացրել է «Ավթոնա» վավերագրական ֆիլմը։

Վերջերս Հունաստանում կայացած «Օլիմպիա» կինոփառատոնում «Ավթոնա» ֆիլմը «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում արժանացել է երկու մրցանակի` երիտասարդ և միջազգային ժյուրիների կողմից։

-Վառ ու անմոռանալի են տպավորություններս։ Իրականում «Ավթոնան» կարճ ժամանակահատվածում կարողացավ մի քանի փառատոներում հաղթանակ գրանցել։ Սա ծավալուն աշխատանքի արդյունքն է։ Եվ ամեն անգամ ինչ-որ հարթակում հերթական հաջողությունից հետո ավելի եմ պարտավորվում,- ասում է Անի Գրիգորյանը։