4 հոկտեմբերի, 2023 թ.

«Canon» ընկերության ներկայացուցիչները հանդիպել են ուսանողների հետ

Անրի Վերնոյ կինոդահլիճում «Canon» ընկերության ներկայացուցիչները հանդիպել են ուսանողների հետ:

Արհեստավարժ լուսանկարիչ և օպերատոր Կախա Մշվիբոդաձեն ներկայացրել է «Canon» ընկերության արտադրանքի տեսականին, դրանց տեխնիկական հնարավորությունները, ինչպես նաև պատասխանել է բարձրացված հարցերին:

Հանդիպմանը հաջորդել է վարպետության դաս: Բուհի ուսանողները հնարավորություն են ունեցել ընկերության թողարկած տեխնիկայով և Կախա Մշվիբոդաձեի ցուցումներով նկարահանումներ կատարել: